NBC News-ը, հղում անելով աղբյուրին, հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնատար անձինք քննարկում են Իրանի ղեկավարությանը հարվածելու գաղափարը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ դիրքորոշման կողմնակիցների համոզմամբ՝ հարվածները թույլ կտան վերացնել այն ղեկավարներին, որոնք պնդում են կոշտ քաղաքականություն վարել ԱՄՆ-ի նկատմամբ:
Ավելի վաղ՝ նոյեմբերին, Թրամփը հայտարարել էր, որ ներկայումս հարկ չի համարում հասնել իշխանափոխության Իրանում:
Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ Թրամփը նաև ասել է, որ իրանական բանակը ներկայումս ի վիճակի չէ իրականացնել զանգվածային հրթիռային հարվածներ։ Ըստ Թրամփի՝ այդ հարցում Իրանի հնարավորությունները սահմանափակ են:










