Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Ռուսաստանի նախագահը անոնսավորել է, որ ուկրաինական պատերազմը կշարունակի. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Ռուսաստանի նախագահը անոնսավորել է, որ ուկրաինական պատերազմը կշարունակի. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Շաբաթասկզբին միջազգային մամուլում տեղեկություններ են տարածվել, որ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Թրամփին «փակ ուղերձ է հղել և զգուշացրել, որ Ղրիմի դեմ Ուկրաինայի ցամաքային հարձակման դեպքում տակտիկական միջուկային զենք կկիրառի»։

Ըստ աղբյուրների՝ ՌԴ նախագահը Դոնալդ Թրամփին հայտնել է, որ Ուկրաինան «պատրաստվում է 2027 թ. գարնանը Ղրիմի դեմ լայնածավալ հարձակում սկսել»։ ՌԴ ԶՈՒ պաշտոնաթող գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը բրիտանական The Express պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմի շարունակությունը Ռուսաստանին կհասցնի կործանման։

Իվաշովը նշել է, որ պատերազմից կրած վնասն արդեն չափազանց մեծ է, իսկ դրա գինը սովորական ռուսաստանցիների համար շարունակում է աճել։ Նա կոչ է արել իրականացնել իշխանության խաղաղ փոփոխություն և Պուտինին առաջարկել անվտանգ հեռացում։

«Ռուսաստանի վերջը կգա մինչև 2027 կամ 2028 թվականը։ Այն կփլուզվի»,– հայտարարել է Իվաշովը։ Լեոնիդ Իվաշովը Ռուսաստանի ռազմաքաղաքական գործիչներից միակն է, ով 2022 թ. հունվարի 31-ին «բաց նամակով» դիմել է նախագահ Պուտինին։ Հանդես գալով որպես «Համառուսաստանյան սպայական ժողովի» նախագահ՝ նա երկրի ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարին զգուշացրել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմը «հանցավոր քաղաքականություն է»։

Շուրջ հինգ տարի առաջ նա կանխատեսել է, որ ռազմական ուժի կիրառումը կհանգեցնի «տասնյակ հազարավոր զոհերի», Ռուսաստանին կտանի միջազգային մեկուսացման և իզգոյացման, ուկրաինացիներին կդարձնի հավերժական մահացու թշնամի և հարցականի տակ կդնի Ռուսաստանի՝ որպես պետության գոյությունը։ «Բաց նամակի» վերջում Իվաշովը Վլադիմիր Պուտինին կոչ էր արել հրաժարական տալ։ Նոյեմբերի 24-ին Ուկրաինայի նախագահ Զելենսկին տելեգրամյան գրառում է կատարել, որ ԱՄՆ վարչակազմը ցանկանում է առաջիկա դեկտեմբեր-հունվար ամիսներին հասնել պատերազմի դադարեցմանը։ Նա հավելել է, որ Կիևը նույնպես դա է ցանկանում, բայց ինքն ասել է, որ «դա չպետք է բացառապես Ուկրաինայի հաշվին լինի»։

Ավելի վաղ միջազգային մամուլը հրապարակել է Մոսկվայում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլի դիտարկումները՝ կապված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո ԱՄՆ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխության հետ։ Նրա կարծիքով՝ Ներկայացուցիչների պալատում և Սենատում դեմոկրատական մեծամասնությունը կարող է լրջորեն ազդել Ուկրաինայի հարցում նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշման վրա։

Նոյեմբերի 24-ին Վլադիմիր Պուտինը Վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության և բնապահպանական անվտանգության հանձնաժողովի նիստում դժգոհել է, որ Կիևի իշխանությունները չեն լսում Դոնալդ Թրամփի հորդորները և շարունակում են Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին հարվածներ հասցնել։

Ըստ էության՝ դա անուղղակի խոստովանություն է, որ ԱՄՆ նախագահի հեղինակությամբ Ուկրաինային կապիտուլյացիա պարտադրելու հույսերը չեն արդարանում։ ՌԴ նախագահը «ի գիտություն բոլորի» ասել է, որ «պատասխան գործողություններն անխուսափելի են»։

Փաստացի նա անոնսավորել է, որ պատերազմը կշարունակի։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում