Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

«Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարը հայտնել է, որ նոյեմբերի 21-ին Բաքվի օդանավակայանում իրեն արգել են ինքնաթիռ նստել և մեկնել Բեռլին, որտեղ պետք է մասնակցեր միջազգային խորհրդաժողովի։

Ըստ Ղամբարի՝ երկրից իր ելքն արգելելու «իրավական ոչ մի հիմք չի ներկայացվել»։ Ադրբեջանի պատկան մարմինները դեռևս մեկնաբանություն չեն արել։

Սոցիալական հարթակների ադրբեջանցի մի շարք հայտնի օգտատերեր կարծիք են հայտնել, որ Ղամբարը «ոչ մի հրավեր չունի, չէր մեկնում միջազգային խորհրդաժողովի, այլ փորձում էր հեռանալ, որպեսզի որպես վկա Ալի Քերիմլիի գործով դատարան ներկայանալուց խուսափի»։

Նոյեմբերի 20-21-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում Ալի Քերիմլիի գործով նիստեր գումարվել են։ Տեղի ունեցած նիստերում արդեն իսկ հարցաքննվել են ադրբեջանական ընդդիմության և քաղաքական դաշտի այլ հայտնի դեմքեր, մասնավորապես՝ Էլդար Նամազովը, Սարդար Ջալալօղլուն և Ռաուֆ Արիֆօղլուն։

Ալի Քերիմլին մեղադրվում է սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու և իշխանությունը յուրացնելու փորձի մեջ։ Նրա դեմ ցուցմունք տված գործիչներից Yeni musavat մեդիահոլդինգի տնօրեն Ռաուֆ Արիֆօղլուն մամուլում և սոցիական ցանցերում չափազանց սուր քննադատության է ենթարկվել։

Կարելի է ենթադրել, որ «Մուսավաթի» նախագահ Իսա Ղամբարն իրականում Քերիմլիի դատավարությանը չներկայանալու խնդիր է ունեցել։

Դատավարությունը փակ է, բայց հայտնի է դարձել, որ նա մեղադրվում է 2013 թվականին «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդ» կազմավորելու մեջ։ Այդ կառույցին մաս է կազմել նաև «Մուսավաթ» կուսակցությունը։

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» 2013-ին կազմավորվել էր նախագահական ընտրություններում միասնական թեկնածու առաջադրելու նպատակով։ Զուգահեռաբար Մոսկվայում կազմավորվել է «Միլիարդատերերի ակումբ», որպեսզի ֆինանսավորի ընդդիմության միասնական թեկնածուի քարոզարշավը։ Այն գլխավորել է Ադրբեջանի նախկին առաջին փոխվարչապետ Աբաս Աբասովը։

«Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» մտադրված էր նախագահի թեկնածու առաջադրել հայտնի կինոսցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովին։

Ադրբեջանի ԿԸՀ-ն Իբրահիմբեկովի թեկնածությունը նրա նաև ՌԴ քաղաքացի լինելու հանգամանքով պայմանավորված՝ չի գրանցել, իսկ ՌԴ նախագահ Պուտինը քաղաքացիությունից հրաժարվելու մասին նրա դիմումը չի բավարարել։

2013 թ․ օգոստոսի 13-ին՝ նախագահական ընտրություններից երկու ամիս առաջ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է Բաքու։ Քաղաքական և փորձագիտական շրջանակներում դա ընկալվել է որպես Իլհամ Ալիևին միանշանակ աջակցության դրսևորում և միջազգայնացում։

Տասներեք տարի հետո, որքան էլ արտառոց և զավեշտական չթվա, Ալի Քերիմլին մեղադրվում է «Կրեմլի աջակցությամբ Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձ ձեռնարկելու համար»։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում