Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

Հայաստանը մեծապես կարևորում է Լիբանանի հետ քաղաքական բարձր մակարդակի երկխոսության ամրապնդումը․ վարչապետ

15 կամուրջ, 2 թունել, տրանսպորտային 5 հանգույց. Քաջարան-Ագարակ ճանապարհին աշխատանքի 60%-ն ավարտված է

2027-ի դեկտեմբերի վերջին կավարտվեն Հյուսիս-Հարավ նախագծի Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

32 կմ-անոց այս նախագծի ամենաբարդ աշխատանքներն արդեն իսկ ավարտված են: Գործող 50-60 կմ/ժամ արագության փոխարեն շահագործումից հետո Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածը կունենա 80 կմ/ժ արագություն:

Այս ճանապարհն ունենալու է անվտանգության բարձր մակարդակ և միջազգային ստանդարտներին համապատասխան ելք դեպի Վրաստան, Սև ծով և Իրանի Իսլամական Հանրապետություն:

Ծրագիրն իրականացվում է միջազգային ուժերով:

Այս ճանապարհի նախագծման, շինարարության և վերահսկողական աշխատանքներում ներգրավված են հայաստանցիներ, իրանցիներ և խորվաթներ:

«Ճանապարհային դեպարտամենտն» ամիսը երկու անգամ ստուգում է ճանապարհի որակն ու հուսալիության մակարդակը: Մշտադիտարկում է իրականացնում նաև նախագծի համաֆինանսավորող կողմը՝ «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը»:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում