Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Վարչապետն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Digitec 2026-ին մասնակցող հայաստանյան և միջազգային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ:

Այն կազմակերպվել է Enterprise Armenia-ի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումներին, առկա հնարավորություններին, ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը, կրթության զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետն անդրադարձել է վերոնշյալ ուղղություններով ՀՀ Կառավարության կողմից իրականացվող ծրագրերին և միջոցառումներին, պատասխանել ներկաների մի շարք հարցերի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում