Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 10։15-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Հանրապետության մյուս տարածաշրջաններում, բացառությամբ Գորիսի, Կապանի և Մեղրիի, անձրև է տեղում։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են ձմեռային սպասարկման աշխատանքներ:

«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- հորդորում են դեպարտամենտից։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում