ԱԺ 3 պատգամավոր կգործուղվի Աթենք՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին

ԱԺ 3 պատգամավոր կգործուղվի Աթենք՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովին

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը և պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Արայիկ Հարությունյանը կգործուղվեն Հունաստանի մայրաքաղաք Աթենք՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) մշտական կոմիտեի և 66-րդ Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստերին։

Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 17-ի կարգադրության մեջ։

Գործուղումը նախատեսված է նոյեմբերի 23-26-ը, իսկ Բաբկեն Թունյանի դեպքում՝ նոյեմբերի 22-26-ը։

Պատվիրակության կազմում ընդգրկված է նաև ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ֆեդոսեևան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում