ՎՎարդուհի Հարությունյան

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո վերագործարկում են հարաբերությունները

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան Brexit-ից հետո վերագործարկում են հարաբերությունները

ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան վերագործարկում են հարաբերությունները։ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրամիության ղեկավարությունը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը հայտարարել են առևտրի և այլ հարցերում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Կողմերն այս քայլը որակում են որպես Brexit-ից հետո հարաբերությունների վերականգնմանն ուղղված առաջին քայլ։

«Սա լավ օր է Մեծ Բրիտանիայի համար։ Սա լավ օր է Եվրոպայի համար»,– հայտարարել է Բըրնհեմը։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ ձեռք բերված գործարքն անվանել է «շրջադարձային կետ» Լոնդոնի և Բրյուսելի հարաբերություններում։

Այսպիսով՝ կողմերն, ի թիվս այլնի, պայմանավորվել են պարզեցնել պարենային ապրանքների առևտրի գործընթացը և նվազեցնել ԵՄ տարածք բրիտանական արտահանման բյուրոկրատական խոչընդոտները։ Նաև երկու կողմերից մինչև 30 տարեկան 100 000 երիտասարդի թույլ կտրվի բնակվել, աշխատել և սովորել մյուս կողմի տարածքում՝ մինչև երեք տարի ժամկետով։

Մեծ Բրիտանիայի վարչապետը վերահաստատել է պատրաստակամությունը՝ սերտացնելու գործակցությունը Եվրամիության հետ։ Ավելի վաղ նա չէր բացառել, որ կարող են դիտարկել կրկին ԵՄ անդամ դառնալու հնարավորությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում