ՎՎարդուհի Հարությունյան

Հաջորդ բանակցությունների ամսաթիվը կախված է նրանից, թե երբ ԱՄՆ-ը կհամաձայնեցնի օրակարգը բոլոր կողմերի հետ. Զելենսկի

Հաջորդ բանակցությունների ամսաթիվը կախված է նրանից, թե երբ ԱՄՆ-ը կհամաձայնեցնի օրակարգը բոլոր կողմերի հետ. Զելենսկի

Ուկրաինա-ԱՄՆ-Եվրոպա-Ռուսաստան ձևաչափով հաջորդ բանակցությունների ամսաթիվը կախված է նրանից, թե երբ ամերիկյան կողմը կհամաձայնեցնի օրակարգը բանակցությունների բոլոր կողմերի հետ՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։

«Վստահ եմ, որ ԱՄՆ-ն կանի բոլոր քայլերը՝ նման հանդիպումը մի փոքր հետաձգելու համար», — ասել է Զելենսկին Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետքարտուղար Ուես Սթրիթինգի հետ հանդիպման ժամանակ։

Նա ընդգծել է, որ հաջորդ հանդիպումը պետք է ավելի արդյունավետ նախապատրաստվի և ունենա հստակ օրակարգ, քանի որ դրան մասնակցում են բազմաթիվ կողմեր։ Զելենսկու խոսքով՝ միայն գերիների փոխանակումների շուրջ պայմանավորվածությունները բավարար չեն լինի նման բանակցությունների համար։

Ըստ Ուկրաինայի նախագահի՝ սա պատերազմի ավարտն է, և դրան պետք է մոտենալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում