Վերջին օրերին Ռուսաստանը սպանել է Ուկրաինայում խաղաղ բնակիչների, վնասել Կիևում մի քանի դեսպանություն և խախտել Լեհաստանի օդային տարածքը՝ հայտարարել է Կայա Կալասը։
«Եթե Մոսկվան ձգտում է խաղաղության, նրա գործողություններն այլ բան են ասում։ Այսօր ԵՄ-ն հավանություն է տվել Ուկրաինայի համար նոր ռազմական սարքավորումներ գնելու նպատակով 1 մլրդ եվրոյի հատկացմանը՝ համատեղ գնումների շրջանակներում։ Միջոցները կտրամադրվեն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ Ուկրաինան կարող է հույս դնել Եվրոպայի վրա՝ ամրապնդելու իր դիրքերը ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջոցները կուղղվեն անօդաչու թռչող սարքերի, ՀՕՊ համակարգերի, զինամթերքի, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, ռադարների և այլ սպառազինության գնմանը։ Մատակարարումները նախատեսվում է ավարտել մինչև 2027 թվականի վերջը։










