ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի վեց ներկայացուցիչ կգործուղվի Ստոկհոլմ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի վեց ներկայացուցիչ կգործուղվի Ստոկհոլմ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը և պատգամավոր Վլադիմիր Խաչատրյանը նոյեմբերի 23-27-ը կգործուղվեն Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմ՝ մասնակցելու «Անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողություն» թեմայով վերապատրաստմանը։

Այս մասին նշված է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի նոյեմբերի 17-ի կարգադրության մեջ։

Գործուղման կմեկնեն նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարության համակարգող փորձագետ Միքայել Միքայելյանը և նույն հանձնաժողովի քարտուղարության փորձագետներ Փայլակ Առաքելյանը, Աննա Յարմալոյանն ու Լիլյա Վարդանյանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում