Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

Վահան Կոստանյանը ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը

Նոյեմբերի 21-ին Նեապոլում անցկացվող «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Կլաուդիո Կորդոնեի հետ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Սիրիայում տիրող իրավիճակի և ընթացող գործընթացների շուրջ, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։

Անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում հումանիտար իրավիճակին, առկա մարտահրավերների հաղթահարմանն ու ՄԱԿ-ի նախաձեռնություններին։ Այս համատեքստում Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի կողմից արդեն իսկ տրամադրված աջակցության, ինչպես նաև հնարավոր նոր նախաձեռնությունների մասին տեղեկատվություն և վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Սիրիայում հումանիտար խնդիրների հասցեագրմանն ու կայունության ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում