Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները ցանկանում են խաղաղության համաձայնագրի հասնել հնարավորինս շուտ՝ ցանկալի է մինչև հունվար: Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը նույնպես ձգտում է խաղաղության, սակայն ոչ էական զիջումների գնով։ Նա հույս է հայտնել, որ բանակցությունների ընթացքում Մոսկվան կառուցողական մոտեցում կդրսևորի:
Զելենսկին հավելել է՝ շարունակելու են անել հնարավորը՝ պատերազմին վերջ դնելու համար, միաժամանակ աշխատելու են ԱՄՆ Կոնգրեսի երկու կուսակցությունների հետ՝ հասնելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների։ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, որը ներգրավված է ռուս-ուկրաինական բանակցություններին, հայտարարել է, որ հակամարտության կարգավորման կարևոր արդյունքներից կարող է դառնալ Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների վերագործարկումը։ Նրա խոսքով՝ դա լուրջ ձեռքբերում կլինի, հարկավոր է հասնել մի իրավիճակի, երբ այլևս չի լինի մշտական ագրեսիա, փոխարենը մարդիկ կգործակցեն, բիզնես կվարեն։
ԱՄՆ բանագնացը նաև տեղեկացրել է, որ բարձրացրել է հարցը, որ Ուկրաինան կարող է գնալ տարածքային զիջումների՝ փոխարենը ստանալով անվտանգության երաշխիքներ՝ օրինակ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի տրամաբանությամբ, որի համաձայն դաշնակից երկրներից մեկի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլոր անդամների վրա։
Միջազգային այլ լուրեր՝ Դիանա Գասպարյանի տեսաշարում։













