Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար կգործի անվճար և շուրջօրյա թեժ գիծ. նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար կգործի անվճար և շուրջօրյա թեժ գիծ.
նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման

Այսօր մեկնարկող «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» արշավի շրջանակում աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի համար նախատեսված «թեժ գիծ» ծառայության գործունեության կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը։ Այդ մասին հայտնում են նախարարությունից:

«Նախագծի նպատակն է ապահովել ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում օգնության դիմելու անվճար, շուրջօրյա և համապետական հասանելիությամբ ծառայություն, որի միջոցով ընտանեկան բռնության ենթարկված անձը կստանա առաջնային խորհրդատվություն, անհրաժեշտ տեղեկատվություն և համապատասխան աջակցության ծառայություններից օգտվելու հնարավորություն։

Նախագծով սահմանվում են թեժ գծի գործարկման և սպասարկման, դիմումների ընդունման ու արձագանքման, իրավիճակի նախնական գնահատման, աջակցության կենտրոնների և ապաստարանների հետ կապի ապահովման, դիմումների հաշվառման ու տեղեկատվության գաղտնիության պահպանման կանոնները։

Թեժ գիծը գործելու է շաբաթական յոթ օր, օրական 24 ժամ։ Դիմելու հնարավորությունը նախատեսվում է ապահովել հեռախոսազանգով, վեբկայքի, ծրագրային հավելվածի, էլեկտրոնային փոստի, կարճ հաղորդագրությունների և այլ հասանելի միջոցներով։

Նախատեսվում է նաև անանուն դիմելու հնարավորություն. անձի՝ իր ինքնությունը չբացահայտելն ինքնին հիմք չի հանդիսանալու նրան առաջնային խորհրդատվություն կամ աջակցություն տրամադրելուց հրաժարվելու համար՝ բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։

Նախագծի վերաբերյալ առաջարկներ կարող եք ներկայացնել՝ e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ հետևյալ հղմամբ՝ https://e-draft.am/projects/10971»,- հայտնում են նախարարությունից:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում