Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Երբ տուժողն անհապաղ պաշտպանության կարիք ունի, ոստիկանությունը պետք է կարողանա անհետաձգելի միջամտության որոշում կայացնել միայն նրա լսումների արդյունքներով․ ՆԳ նախարար

Երբ տուժողն անհապաղ պաշտպանության կարիք ունի, ոստիկանությունը պետք է կարողանա անհետաձգելի միջամտության որոշում կայացնել միայն նրա լսումների արդյունքներով․ ՆԳ նախարար

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացրել է «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջին և երկրորդ ընթերցումների միջև ընկած ժամանակահատվածում Կառավարության ներկայացրած առաջարկները։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Նախարարը նշել է, որ դրանք հիմնականում միտված են առանձին կարգավորումների կատարելագործմանը և ընտանեկան բռնության դեպքերին պետության արձագանքման մեխանիզմների հստակեցմանը։

Արփինե Սարգսյանը կարևորել է ընտանեկան բռնության դեպքերում անհետաձգելի միջամտության որոշումները ex parte սկզբունքով կայացնելու հնարավորության նախատեսումը։ Նրա խոսքով՝ գործնականում լինում են դեպքեր, երբ ոստիկանությունն օրեր շարունակ չի կարողանում կապ հաստատել առերևույթ բռնություն գործադրած անձի հետ, մինչդեռ բռնության ենթարկված անձն անհապաղ պաշտպանության կարիք ունի։

Նման իրավիճակներում առաջարկվում է ոստիկանությանը հնարավորություն տալ անհետաձգելի միջամտության որոշում կայացնել՝ առանց առերևույթ բռնություն գործադրած անձին նախապես լսելու, եթե նրան լսելու բոլոր հնարավոր եղանակները սպառվել են։ Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ նախագիծը նախատեսում է նաև անձին հեռախոսակապի միջոցով լսելու հնարավորություն, իսկ որոշումը կայացնելուց հետո անձը կարող է իր իրավունքները պաշտպանել դատական կարգով բողոքարկման միջոցով։

Անդրադառնալով ընտանեկան բռնության գործերով գործուն զղջալու հիմքով մեղադրյալին քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը վերացնելուն՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ նման իրավիճակներում կարևոր է հաշվի առնել ընտանեկան բռնության կրկնվող բնույթը։ Նախարարի խոսքով՝ տուժողները հաճախ ոստիկանություն են դիմում միայն իրենց նկատմամբ բռնության հինգերորդ կամ վեցերորդ դեպքից հետո, ուստի գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատումն անտեսում է բռնության կրկնման վտանգը և չի հասցեագրում այն։

Առաջարկվում է բռնություն գործադրած ծնողի հետ երեխայի տեսակցության գործընթացում պարտադիր ներգրավել խնամակալության և հոգաբարձության մարմիններին։ Նախարարի խոսքով՝ այս կարգավորումը միտված է երեխայի նկատմամբ հնարավոր ազդեցությունը կանխելուն, այդ թվում՝ ցուցմունքը փոխելու կամ հաղորդումը հետ վերցնելու նպատակով։

«Մենք առաջարկել ենք, որ առերեսումը տուժողի միջնորդությամբ իրականացվի տեսակապի միջոցով», – նշել է Արփինե Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ ձևաչափը կնվազեցնի տուժողի կրկնակի զոհայնացման վտանգը՝ պահպանելով մեղադրյալի դատավարական իրավունքը։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ռեաբիլիտացիոն ծրագրերի վերաբերյալ կարգավորումների լավարկմանը։ Առաջարկվում է, որ դատարանը ծրագրի տևողությունը որոշելիս հիմք ընդունի մասնագիտացված կազմակերպության՝ հոգեբանի և սոցիալական աշխատողի ներգրավմամբ ձևավորված կարծիքը։

Նախարարն անդրադարձել է նաև նախագծերի փաթեթով առաջարկվող կարգավորմանն առ այն, որ տուժողի և մեղադրյալի համատեղ բնակության դեպքում մեղադրյալի նկատմամբ չի կարող կիրառվել տնային կալանք։ Այս կարգավորման նպատակն է բացառել տուժողի անվտանգության համար լրացուցիչ վտանգների ստեղծումը, որոնք առկա կլինեն, եթե անազատության մեջ գտնվող մեղադրյալը և տուժողը շարունակեն բնակվել նույն հասցեում։

Միաժամանակ նախարարը հստակեցրել է, որ տնային կալանքի կիրառման արգելքը չի ենթադրում կալանքի ինքնաբերաբար կիրառում։ Դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատի կալանքի հիմքերի առկայությունը և դրանց բացակայության դեպքում կարող է կիրառել օրենքով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցներ։

Առաջարկվում է նաև, որ տուժողի և մեղադրյալի համատեղ բնակության դեպքում տուժողի պաշտպանության միջոց կիրառելիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի առնի բնակության այլ վայրի, այդ թվում՝ ժամանակավոր կացարանի մատչելիությունը։

Ոստիկանության ծառայողների՝ կրծքին ամրացվող տեսախցիկների կիրառման և էլեկտրոնային հսկողության միջոցների ներդրման վերաբերյալ կարգավորումներն առաջարկվում է ուժի մեջ մտցնել 2027 թվականի հուլիսի 1-ից, իսկ ռեաբիլիտացիոն ծրագրերի վերաբերյալ կարգավորումները՝ 2028 թվականի հունվարից։

Ամփոփելով՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Կառավարության առաջարկների հիմքում ընտանեկան բռնության դեպքերին պետության արագ և արդյունավետ արձագանքի ապահովումն է՝ առաջնահերթ համարելով տուժողների անվտանգությունը և երաշխավորելով վարույթի բոլոր մասնակիցների իրավունքների ապահովումը։

Նախարարը պատասխանել է նաև հանձնաժողովի անդամների հարցերին։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում