Նորվեգիան մտահոգություն է հայտնել Ֆիննական ծոցում տիրող իրավիճակի կապակցությամբ, երբ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է ռուսական նավի վրա հարձակումը՝ հայտնում է Reuters-ը:
Նորվեգիայի պաշտպանության նախարար Տորե Սանդվիկը հայտարարել է, որ Նորվեգիայի իշխանությունները մշտական երկխոսություն են վարում Կիևի հետ հարակից շրջաններում կայունության ապահովման անհրաժեշտության շուրջ:
«Բոլոր հարձակումներն անմիջապես կդադարեն, եթե Ռուսաստանը դադարեցնի այս պատերազմը։ Այնուամենայնիվ, մենք շեշտը դնում ենք այն բանի վրա, որ Ուկրաինան պետք է այդ գործողություններն իրականացնի միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում։ Այդ պատճառով մենք այդ հարցը բարձրացնում ենք նրանց հետ զրույցներում»,- նշել է Սանդվիկը:










