Իրանի դիրքորոշումը չի փոխվել. մինչև յոթ պայմանների կատարումը որևէ գործողություն կամ բանակցություն չի լինի՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ Թեհրանը պատրաստ է վճռական պատասխան տալ հակառակորդի գործողություններին և փոխել մարտական գործողությունների աշխարհագրությունը նրա սխալի դեպքում:
Իրանի հասցեին ուղղված սպառնալիքներն ու վիրավորանքները, ինչպես նաև տնտեսական ճնշման ուժեղացման մասին հայտարարություններն, ըստ Ղալիբաֆի, նախ և առաջ վկայում են ԱՄՆ-ի անօգնականության մասին:
Իրանն ԱՄՆ-ից պահանջում է դադարեցնել գործողությունները, ներառյալ՝ ծովային շրջափակումը և տնտեսական ճնշումը, ավարտել մարտական գործողությունները բոլոր ճակատներում, ապասառեցնել իրանական ակտիվները, ինչպես նաև ապահովել անվտանգ նավագնացությունն ափամերձ պետությունների միջև համաձայնեցված կարգով:










