Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հայաստանն ու ԱՄՆ-ն կհամագործակցեն ավիացիոն պատահարների քննության և կանխարգելման ուղղությամբ

Հայաստանն ու ԱՄՆ-ն կհամագործակցեն ավիացիոն պատահարների քննության և կանխարգելման ուղղությամբ

2026 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի և ԱՄՆ-ի Հարավային Կալիֆոռնիայի անվտանգության ինստիտուտի (Southern California Safety Institute – SCSI) միջև Վիեննայում կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ թռիչքների անվտանգության, ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության ու կանխարգելման ոլորտներում վերապատրաստումների հարցում համագործակցության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

SCSI-ն աշխարհում եզակի մասնագիտացված կառույցներից է, որն ունի օդանավերի բեկորների ուսումնասիրման և պատահարների քննության լաբորատորիա՝ հնարավորություն տալով ավիացիոն մասնագետներին իրական օդանավերի բեկորների հիման վրա իրականացնել ավիացիոն քննություն և ուսումնասիրել օդանավերի կառուցվածքները, համակարգերն ու բաղադրիչները, ինչպես նաև հրդեհի և պայթյունի հետևանքները։

Համագործակցության շրջանակում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության բաժնի մասնագետները հնարավորություն կունենան մասնակցելու միջազգային մասնագիտացված վերապատրաստումների՝ զարգացնելով պատահարների քննության, ապացույցների ուսումնասիրման, մարդկային գործոնների վերլուծության և պատահարների կանխարգելման գործնական հմտությունները։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում