Հելսինկիից հայտնել են, որ Ֆինլանդիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ: Պատճառ է դարձել այն, որ օրերս ռուսական ԱԹՍ-ն, հնարավոր է, մուտք է գործել Հանրապետության օդային տարածք։
Հաղորդվում է, որ գիշերն էլ ևս մեկ ԱԹՍ խախտել է Լեհաստանի օդային տարածքը:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ Եվրոպայում տեղի ունեցող յուրաքանչյուր միջադեպին ի պատասխան՝ հարկավոր է ավելացնել Ուկրաինային աջակցությունը: Դաշինքը մեկնաբանել է ռուսական ԱԹՍ-ների և հրթիռների կողմից Լեհաստանի և եվրոպական այլ երկրների օդային տարածքի խախտման դեպքերը:
ՆԱՏՕ-ի խոսնակ Էլիսոն Հարթը նշել է, որ դիտարկում են Եվրոպայում լրացուցիչ ուժեր տեղակայելու հարցը։ ՆԱՏՕ-ն արդեն հավանություն է տվել օդային վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռի տեղակայմանը։










