Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հայաստանը 2027 և 2028 թվականներին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններ

Հայաստանը 2027 և 2028 թվականներին կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի առաջնություններ

ՖԻԲԱ Եվրոպան Հայաստանին է վստահել կանանց բասկետբոլի 2027 թվականի մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի և 2028 թվականի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի անցկացման իրավունքը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Կանանց Մ16 Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի հանդիպումները կանցկացվեն 2027 թվականի հուլիսի 6–11-ը Երևանում։ Եվրոպական տարբեր երկրների պատանեկան հավաքականները Հայաստանի մայրաքաղաքում կպայքարեն չեմպիոնական տիտղոսի համար։

2028 թվականին Երևանը կհյուրընկալի նաև կանանց Մ20 Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի մասնակիցներին։ Եվրոպական երկրների երիտասարդական հավաքականները կպայքարեն ինչպես չեմպիոնական տիտղոսի, այնպես էլ A դիվիզիոնի ուղեգրերի համար։

Այսպիսով, 2025 և 2026 թվականներին Եվրոպայի առաջնություններ հյուրընկալելուց հետո Հայաստանը կշարունակի միջազգային մրցաշարերի կազմակերպման շարքը նաև 2027 և 2028 թվականներին՝ չորս տարի անընդմեջ հյուրընկալելով բասկետբոլի Եվրոպայի առաջնություններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում