Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

«Պրոգրես Արմենիա» ՍՊ ընկերությանը (ընկերության բաժնետերերն են Ս.Մ.-ն և նրա կինը՝ Գ.Ք.-ն) պատկանող՝ Աբովյան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից և հիշեցնում, որ Դատախազության կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված հայցադիմումի ընդունումը Հակակոռուպցիոն դատարանի կողմից մերժվել էր: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը 2025 թվականի հունիսի 26-ի որոշմամբ ևս մերժել էր այդ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը։

Այնուհետև Դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան, որն այն վերահասցեագրել էր Հակակոռուպցիոն դատարան (Վճռաբեկ դատարանը 2025 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ արձանագրել է, որ գործը ենթակա է քննության Հակակոռուպցիոն դատարանում)։

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 16-ի վճռով հայցը մերժել էր՝ հայցային վաղեմության ժամկետը լրացած լինելու հիմքով։

Դատախազության ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Աբովյան 8 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով` Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում