Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև․ վարչապետ

Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև․ վարչապետ

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ուղղված իր ուղերձը սկսեց Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության առաջին նախագծից մեջբերմամբ, որն Արդարադատության նախարարությունը իր հանձնարարությամբ հրապարակել է այսօր՝ հատուկ ստեղծված կայքում։

«Կայքի առանցքային նպատակն ապահովելն է, որ յուրաքանչյուր քաղաքացի առավել հարմարավետ ձևաչափով ծանոթանա նախագծին և ներկայացնի իր առաջարկները։

Նոր Սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք և լիազորություն մենք ստացել ենք ձեզնից 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, և նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր կետերից է։

Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել։ Թեման այնքան բազմաշերտ է, որ առաջիկայում ակնհայտորեն բազում անդրադարձներ պետք է ունենամ այս հարցին։ Մանավանդ որ, ակնկալում եմ նախագծի ակտիվ, հանրային քննարկում։

Այս պահին ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ժողովրդի Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մի քանի շարժառիթների և փաստարկների։

Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև, որը բոլոր դեպքերում բխում է Սահմանադրությունից։ Այսօր էլ մեր երկրում հաստատված իրավակարգը բխում է գործող Սահմանադրությունից։

Բայց դրանով քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապ ստեղծված չէ։ Այն պարզ պատճառով, որ բոլոր նախորդ սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել։ Հանրային լայն ըմբռնման համաձայն՝ այդ հանրաքվեների արդյունքները կեղծվել են։

Հենց հիմա մի փորձարարություն անենք։ Արդյոք դու, այո՛, դու, հարգելի՛ քաղաքացի, որ հիմա դիտում ես այս եթերը, արդյոք այսօր Հայաստանում գործող Սահմանադրությունը դու քո՞նն ես համարում։ Ակնհայտորեն՝ ո՛չ։ Ու մեր բազմաթիվ պրոբլեմները սկսվում են այստեղից, երբ քաղաքացին Սահմանադրությունը իրենը չի համարում, երկրում հաստատված իրավակարգը իրենը չի համարում և, ի վերջո, պետությունը իրենը չի համարում։

Անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը քոնը լինի, իրավակարգը քոնը լինի, և այդպիսով պետությունը լիարժեք և ամբողջական քոնը լինի։ Իմ կամ որևէ մեկի Սահմանադրությունը չի սա, սա քո՛ Սահմանադրությունն է, որն ասում է․ «Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը։ Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է»։

Այս նախագիծն այն բանի համար է, որ իրավակարգը դառնա քոնը, Սահմանադրությունը դառնա քոնը, պետությունը դառնա քոնը, որովհետև Սահմանադրության այս նախագիծն ասում է․ «Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով»,- ասաց վարչապետը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում