Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

Ինչո՞վ է տարբերվում Չորրորդ հանրապետությունը Երրորդ հանրապետությունից. Փաշինյանը պարզաբանել է

Ինչո՞վ է տարբերվում Չորրորդ հանրապետությունը Երրորդ հանրապետությունից. Փաշինյանը պարզաբանել է

Սահմանադրության այս նախագիծն այն բանի համար է, որ իրավակարգը դառնա քոնը, Սահմանադրությունը դառնա քոնը, պետությունը դառնա քոնը, որովհետև նախագիծն ասում է․ «Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով»: Նոր Սահմանադրության նախագծի հրապարակման առիթով իր ուղերձում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ նպատակի իրականացումը պետական շահ է:

«Սրանք պարզապես նախադասություններ չեն, այլ պետության մոդելի ընտրություն, և սա պետության բոլորովին նոր մոդել է, և հենց այս մոդելն ենք անվանում Չորրորդ հանրապետություն: Ինչո՞վ է տարբերվում Չորրորդ հանրապետությունը Երրորդ հանրապետությունից՝ հակամարտության բացակայությամբ: Հայաստանի Երրորդ հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունը ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, այլ հակամարտության համար: Դա ակնհայտ է ոչ միայն 1990-ականների ՀՀ առաջնորդների հայտարարություններից և հոդվածներից, այլև 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից:

Հենց կոնֆլիկտի այդ տրամաբանությունն է, որ մարդուն ու նրա երազանքները մի կողմ է դրել ու գնացել հակամարտության ճանապարհով: Հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկիրը հյուծած արտագաղթի պատճառ է դարձել: Հենց կոնֆլիկտի այս տրամաբանությունն է, որ մեր երկրում ստեղծել է գեներալ Մանվելներ, Դոդի Գագոներ, Կալուգայի Սամոներ, Ռոբերտ Քոչարյաններ, Սերժ Սարգսյաններ ու Միշիկներ, որոնց գործն ու առաքելությունը եղել է մեկը՝ մեծ Հայաստանի մասին ճոռոմաբանությունների ներքո թալանել, թալանել, թալանել:

Այսօր, ի վերջո, հերթով ու շարքով թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը, թալանվածը վերադարձվում է պետությանը և ժողովրդին, բայց այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ: Ես չգիտեմ, խոստովանում եմ՝ չգիտեմ, թե վաղը որ դատարանը ի՛նչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի: Քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող Սահմանադրությունն առել է երկաթյա պաշտպանության տակ, նույնիսկ ժողովրդի մանդատն ունեցող Կառավարության առկայության պայմաններում բազմաթիվ թալանչիներ և մարդասպաններ վխտում են ազատության մեջ:

Այս Սահմանադրության նպատակներից մեկը արդարադատությունն օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին և պետությանը ծառայեցնելը»,- նշեց վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում