Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարների հետ քննարկվել են ոլորտի հետագա առաջընթացի ապահովմանը և կրթության զարգացմանը վերաբերող հարցեր

ՊԵԿ-ը վերջին տարիներին մշակութային վերափոխում է ապրում՝ տուգանող կառույցից վերածվելով աջակցող կառույցի. Հակոբյան

ՊԵԿ-ը վերջին տարիներին մշակութային վերափոխում է ապրում՝ տուգանող կառույցից վերածվելով աջակցող կառույցի. Հակոբյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը մասնակցել է The Big Sales Vol.3: Powered by AI միջազգային կոնֆերանսին՝ հանդես գալով բացման խոսքով։ Կարևորելով նման հարթակների դերը ոչ միայն B2B, այլև G2B երկխոսության զարգացման և պետություն-մասնավոր հատված համագործակցության ամրապնդման գործում՝ ՊԵԿ նախագահն իր ելույթում ընդգծել է․ «Այսօր այդ համագործակցությունը, թերևս, պատմականորեն ամենաբարձր մակարդակում է և շարունակում է զարգանալ․ տեխնոլոգիական արագ փոփոխությունների պայմաններում մարտահրավերներին դիմակայելու և արդյունավետ վաճառքներ ապահովելու համար պետություն-մասնավոր հատված շարունակական երկխոսությունն ու արդյունավետ համագործակցությունն այլևս անհրաժեշտություն են»։

Էդուարդ Հակոբյանը նշել է, որ Հայաստանն այսօր տնտեսական զարգացման նոր փուլում է․ «Վերջին հինգ տարիներին մեր երկիրը գրանցել է տնտեսական աճի բարձր ցուցանիշներ, իսկ առաջիկա տարիներին ունենք զարգացման հավակնոտ հեռանկարներ։ Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի դիրքավորումն ու արհեստական բանականության խոշորագույն գործարանի կառուցումը նոր հնարավորություններ են ստեղծում մեր երկրի համար՝ այն դարձնելով գրավիչ միջազգային խոշոր դերակատարների համար»։

Կոմիտեի նախագահը նշել է, որ այս գործընթացներում առանցքային դերակատարում ունի նաև Պետական եկամուտների կոմիտեն։ «Կառույցի նպատակը միայն հարկային և մաքսային պարտավորությունների կատարման ապահովումը չէ։ ՊԵԿ-ը վերջին տարիներին մշակութային վերափոխում է ապրում՝ տուգանող կառույցից վերածվելով աջակցող կառույցի։ Մեր տեսլականի և առաքելության հիմքում այնպիսի միջավայրի ձևավորումն է, որտեղ բիզնեսը կարող է զարգանալ, ընդլայնել գործունեությունն ու վստահորեն մուտք գործել նոր շուկաներ»,- շեշտել է Էդուարդ Հակոբյանը։

Անդրադառնալով արձանագրված արդյունքներին՝ նա նշել է, որ դրանք արդեն տեսանելի են․ երկու տարի անընդմեջ արձանագրվում է հարկային եկամուտների երկնիշ աճ, իսկ անկախ հարցումների համաձայն՝ հարկ վճարողների շրջանում էապես բարձրացել է ՊԵԿ-ի կողմից հավասար վերաբերմունքի դրսևորման ընկալման ցուցանիշը։

Ամփոփելով ելույթը՝ ՊԵԿ նախագահը խոսել է նաև կառույցում արհեստական բանականության գործիքների կիրառման առանձնահատկություններ մասին․ «ԱԲ գործիքների կիրառմամբ զարգացնում ենք հարկային և մաքսային վարչարարությունը՝ ընդլայնելով հեռավար ծառայությունները, ներդնելով վերլուծական գործիքներ, հայտարարագրերի նախալրացման մեխանիզմներ, զարգացնելով առցանց ՀԴՄ-ների կիրառումը և օգտագործելով նոր տեխնոլոգիաներ ռիսկերի գնահատման ու մաքսային հսկողության գործընթացներում։ Գործարկել ենք նաև EXIM հարթակը»։ Կառույցի ղեկավարն ընդգծել է, որ ՊԵԿ-ը հետևողականորեն աշխատում է նաև Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տնտեսական և լոգիստիկ կամրջի դիրքավորման ուղղությամբ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում