Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա բազմոլորտ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա բազմոլորտ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռումինիա մեկնարկել է նախագահ Նիկուշոր Դանի հետ հանդիպմամբ։ Նախագահական նստավայրում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։

Հաջորդիվ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռումինիայի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։

Նիկուշոր Դանը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Ռումինիա և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։ Ռումինիայի նախագահը կարևորել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման կարևորությունը։ Միաժամանակ Նիկուշոր Դանը հայտնել է Ռումինիայի լիակատար աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը։

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ այս այցը կարևորում է երկկողմ բազմոլորտ փոխգործակցության առկա ներուժն իրացնելու առումով։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի խորացմանն ուղղված քայլերին։ ՀՀ վարչապետն ընդգծել է նաև վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության խթանման կարևորությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները և նշել, որ երեկ տրվել է հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկը։ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակում աշխատանքներին։

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը մտքեր են փոխանակել միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում