Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Մադյարն առաջին անգամ Ուկրաինա է այցելել որպես Հունգարիայի վարչապետ

Մադյարն առաջին անգամ Ուկրաինա է այցելել որպես Հունգարիայի վարչապետ

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը նոյեմբերի 24-ին իր նոր պաշտոնում առաջին պաշտոնական այցն է կատարել Ուկրաինա և հանդիպել նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ երկու երկրի միջև հարաբերություններում նոր փուլ է սկսվում։ «Երկար տարիների թշնամանքից հետո Ուկրաինայի և Հունգարիայի պատմության մեջ բոլորովին նոր փուլ է սկսվում, ու վերականգնվում են բարիդրացիական հարաբերությունները»: Այս դիրքորոշումն են հայտնել երկու երկրի ղեկավարները, որոնք երեքշաբթի հանդիպել են Անդրկարպատներում՝ անվտանգության առավելագույն միջոցառումների պայմաններում:

Քաղաքական գործիչները ծաղկեպսակներ եմ դրել Ուժգորոդի գերեզմանատանը, որտեղ թաղված են Ուկրաինայում պատերազմում զոհված զինվորները։ Արարողությունից հետո Պետեր Մադյարը հայտարարել է, որ իր պատվիրակությունը բերել է հիվանդների հետազոտության սարքավորումներ, դեղորայք և գեներատորներ՝ մոտավորապես 2,3 միլիոն եվրո արժողությամբ: Հունգարիայի վարչապետը շեշտել է, որ Բուդապեշտը զենք չի փոխանցել Ուկրաինային։

Զելենսկին օգնության համար շնորհակալություն է հայտնել իր գործընկերոջը ՝ ընդգծելով, որ Մադյարի հետ հանդիպումը կարևոր է ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցում:

Այցից մի քանի օր առաջ Պետեր Մադյարն ասել էր, որ ցանկանում է Կիևի հետ քննարկել Ուկրաինայում բնակվող հունգարական փոքրամասնության մշակութային իրավունքների պահպանման հարցը: Պատերազմից առաջ հունգարացիների թիվը կազմում էր մոտ 130 000, բայց, ըստ որոշ տեղեկությունների, այդ ժամանակից այն նվազել է: Հունգարիայի վարչապետը որոշել է խնդրել Զելենսկուն արագացնել հունգարական փոքրամասնությանը վերաբերող օրենսդրության կիրառումը և դա անել մինչև այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա սկիզբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում