Նիկոլ Փաշինյանը Ռումինիա պաշտոնական առաջին այցն է կատարել: Բուխարեստում երկրի ղեկավարության հետ Հայաստանի վարչապետի հանդիպումները ուղեկցվել են պաշտոնական դիմավորման արարողություններով:
Նախագահ Նիկուշոր Դանը վարչապետ Փաշինյանի այցը համարել է շատ կարևոր ու պատմական, բարձր գնահատել Հարավային Կովկասում անվտանգություն և կայունություն ապահովելու Հայաստանի հանձնառությունը, նշել՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը բխում է նաև Ռումինիայի շահերից։
Հայաստանի վարչապետը ընդգծել է՝ Խաղաղության խաչմերուկի կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ կարող է ստեղծել անվտանգ գլոբալ առևտրային երթուղի:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան












