Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում

Զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում

Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն շարունակվում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նոյեմբերի 18-ին Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Հարթավան գյուղի 36-ամյա բնակիչը ապօրինի պահում է հրազեն։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ քրեական ոստիկանների տեղեկությունը հավաստի է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ Հարթավան գյուղի բնակչի տանը հայտնաբերվել է ատրճանակ, որն առգրավվել է։

36-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Ապօրինի զենք-զինամթերք են առգրավել նաև Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները։ Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները պարզել են, որ Կախակն գյուղի 34-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 34-ամյա երիտասարդի տանը հայտնաբերվել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, փամփուշտներ և պարկուճներ։

Վարդենիսի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել։ Նոյեմբերի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Վարդենիսից Մեծ Մասրիկ տանող ճանապարհի հարակից կիսաքանդ շինությունում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 102 փամփուշտ։

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում