Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Վեց դեսպան ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը հետ են կանչվել. նախագահը հրամանագրեր է ստորագրել

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետը Դուբայի ոստիկանապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետը Դուբայի ոստիկանապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր

Նոյեմբերի 16-18-ը ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը Դուբայում մասնակցել է Ոստիկանության համաշխարհային գագաթնաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Գագաթնաժողովը միավորել էր տարբեր երկրների իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, անվտանգության ոլորտի մասնագետներին և ընկերություններին՝ քննարկելու ժամանակակից ոստիկանական գործունեության առանցքային մարտահրավերները, այդ թվում՝ արհեստական բանականության կիրառումը, կիբեռհանցավորության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, իրավապահ համակարգի թվային փոխակերպումը և այլ հարցեր։

ՆԳՆ ոստիկանության պետը շրջել է գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված միջազգային ցուցահանդեսի տարածքում, ծանոթացել տաղավարներում ներկայացված հատուկ նշանակության տեխնիկային, անվտանգության ապահովման և օպերատիվ կառավարման համակարգերին։ Ներկայացվել են Ոստիկանական լիդերների ակադեմիայի գործունեությունն ու կրթական ծրագրերը։

Քննարկվել են 2028 թվականին նախատեսված ակադեմիական դասընթացներին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների մասնակցության հնարավորությունները։ Դուբայի ոստիկանության տաղավարում ներկայացվել են «SWAT» հատուկ նշանակության ստորաբաժանման՝ տեղական արտադրության տակտիկական մեքենաներն ու տեխնիկական միջոցները, ինչպես նաև ոստիկանության արագ արձագանքման օպերատիվ համակարգը։

«AXON» տեխնոլոգիական ընկերության տաղավարում Կամո Ցուցուլյանը ծանոթացել է հանցագործություն կատարած անձանց վնասազերծման հատուկ միջոցներին, իսկ Աբու Դաբիի ոստիկանության տաղավարում՝ շարժական քննչական լաբորատորիային։ Այցի շրջանակում ՆԳՆ ոստիկանության պետը հանդիպել է Դուբայի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլլա Խալիֆա Ալ Մառիի հետ։

Քննարկվել են երկու երկրների ոստիկանությունների միջև համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև համագործակցության հուշագրի կնքման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել կրթական և տեխնոլոգիական ոլորտներում փորձի փոխանակմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման, կազմակերպված հանցավորության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղություններով փոխգործակցությանը։

Քննարկվել են նաև ՆԳՆ ոստիկանության ծառայողների մասնագիտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված դասընթացների կազմակերպման, փորձագետների փոխայցերի և «խելացի ոստիկանական կայանների» ներդրման հնարավորությունները։

Համագործակցության ուղղությունները գործնական մակարդակում քննարկելու նպատակով Կամո Ցուցուլյանը Դուբայի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Աբդուլլա Խալիֆա Ալ Մառիին հրավիրել է Հայաստան։

ՆԳՆ ոստիկանության պետն այցելել է Դուբայի ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ ծանոթացել է Օպերատիվ գործողությունների և ահազանգերի կառավարման կենտրոնի աշխատանքին, օպերատիվ իրավիճակի վերահսկման և համապատասխան ստորաբաժանումների գործողությունների համակարգման մեխանիզմներին։ «Խելացի ոստիկանական կայանում» նա ծանոթացել է քաղաքացիների սպասարկման նորարարական ձևաչափին և ներդրված համակարգի առանձնահատկություններին։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում