Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Ինքնաձիգեր, ատրճանակներ, հրացաններ, նռնակներ և տարբեր տեսակի ռազմամթերք․ կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Ինքնաձիգեր, ատրճանակներ, հրացաններ, նռնակներ և տարբեր տեսակի ռազմամթերք․ կամավոր հանձնումներ՝ քրեական և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես, նոյեմբերի 18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գորիս-Խնձորեսկ ճանապարհի հարակից աղբյուրի մոտ զենք-զինամթերք է թողել։ Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, 3 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 621 փամփուշտ և այլ զինամթերք։

Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած մեկ այլ քաղաքացի էլ զենք-զինամթերք էր թողել Սյունիքի մարզի Քարահունջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող աղբյուրի մոտ։ Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, մեկփողանի և երկփողանի որսորդական 2 հրացան, գնդացիր-ատրճանակ, սվին-դանակ, տարբեր տեսակի 5 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 1000 փամփուշտ և այլ զինամթերք։

Նոյեմբերի 18-ին զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել նաև Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Կեչուտի ջրամբարի հարակից տարածքում՝ ծառի տակ։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, 170 փամփուշտ և փամփշտատուփ։

Զենք-զինամթերքը կամավոր հանձնելու դեպք է գրանցվել նաև Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։ Նոյեմբերի 18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին զենք-զինամթերք էր թողել Երևան-Երասխ ճանապարհին՝ Այնթապ բնակավայրի կամրջի տակ, որտեղ էլ քրեական ոստիկանները հայտնաբերել են 2 մարտական ատրճանակ։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում