Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով. Թրամփի ուղերձը

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Դատախազությունն Իջևանի տուրիստական բազան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Դատախազությունն Իջևանի տուրիստական բազան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում իրականացրած ուսումնասիրությամբ պարզել է, որ «Իջևանի «Վարդաշատ» տուրիստական հանգրվան» ՍՊԸ-ի տնօրեն Գ.Ս.-ի կողմից 2001 թվականի հոկտեմբերի 4-ին ներկայացված դիմումի հիման վրա, առանց պատշաճ փաստաթղթերի առկայության, Իջևան քաղաքի Սպանդարյան 85 հասցեում գտնվող՝ շուրջ 201 միլիոն 895 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հասարակական նշանակության 4188.5 քմ մակերեսով տուրիստական հանգրվանի, 855 քմ մակերեսով կինոթատրոնի շենքի, 355 քմ մակերեսով կաթսայատան, 469 քմ մակերեսով սպորտային համալիրի, 312.5 քմ մակերեսով լողավազանի, 1319.5 քմ մակերեսով ճաշարանի և 102.5 քմ մակերեսով շինությունների նկատմամբ 2001 թվականին կատարվել է «Իջևանի «Վարդաշատ» տուրիստական հանգրվան» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցում: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Տավուշի մարզի դատախազությունը 2026 թվականի նոյեմբերի 4-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Կադաստրի կոմիտեի՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Սպանդարյան 85 հասցեի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջով:

Վարչական դատարանի 2026 թվականի նոյեմբերի 16-ի որոշմամբ՝ Դատախազության հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Միաժամանակ, Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում