Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Երկու նոյեմբերի 23. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Երկու նոյեմբերի 23. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

2022 թ. նոյեմբերի 23-ին Երևանում գումարվել է ՀԱՊԿ գագաթաժողով։

«Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը»,– իր ելույթում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

Փաշինյանը հրաժարվել է ստորագրել «Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» որոշումը։ Այդ նախագծում Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիան հստակ քաղաքական գնահատականի չէր արժանանում։ Տասը օր հետո՝ 2022 թ. դեկտեմբերի 3-ին, ադրբեջանցի «մի խումբ էկոակտիվիստներ» փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Շուշի-Քարինտակ խաչմերուկը։ Նույն օրը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Վոլկովը ադրբեջանական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիս է անցկացրել և հայտարարել, որ «ռուսական և ադրբեջանական կողմերի միջև Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ավտոճանապարհի վրա մինի մաքսակետ տեղադրելու պայմանավորվածություն է ձեռք բերվել»։

Դեկտեմբերի 1-ին, հղում անելով «Ժողովուրդ» օրաթերթին, մի շարք կայքեր տեղեկություն են տարածել, որ ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցող Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանի «Դվին» հյուրանոցում «ընդունել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանին»։

Խիստ ուշագրավ է, որ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի, դա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Պուտինի մակարդակով Արայիկ Հարությունյանին է «ընկալում որպես Արցախի առաջնորդ և նրան վստահում, թեև Արցախն ունի նոր պետնախարար՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի»։ Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում կազմակերպված բազմամարդ հանրահավաքի հարթակից հայտարարել է, որ «Արցախը երբեք չի համաձայնի Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերահսկողությանը կամ անցակետի տեղադրմանը»։

2020 թ. նոյեմբերի 10-ի Պուտին-Փաշինյան-Ալիև հայտարարությամբ Լաչինի միջանցքը «գտնվում է ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո»։ Ադրբեջանը միջանցքում վերահսկողություն կարող էր հաստատել միայն Ռուսաստանի Դաշնության համաձայնությամբ։

2026 թ. նոյեմբերի 23-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել են TRIPP նախագծի մեկնարկը, իսկ արդարադատության նախարարությունը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը։ ԱՄՆ նախագահը Հայաստանի վարչապետին Սպիտակ տուն է հրավիրել։

Վահրամ Աթանեսյան

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում