Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով. Թրամփի ուղերձը

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Արարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան

Արարատի մարզում կառուցվել է օրվա կարգավորման երեք նոր ջրավազան

Ավարտվել են Ջրային կոմիտեի նախաձեռնությամբ Արարատի մարզում օրվա կարգավորման երեք նոր ջրավազանների (ՕԿՋ) կառուցման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:

2025 թվականին մեկնարկել էին Արազափ-1 պոմպակայանի շուրջ 20 հազար խմ տարողությամբ ՕԿՋ-ի, ինչպես նաև Արմաշի պոմպակայանի երրորդ և չորրորդ գոտիների ՕԿՋ-ների կառուցման աշխատանքները։

Երեք ՕԿՋ-ները սպասարկելու են Արարատի մարզի Արարատ համայնքի Սուրենավան, Արմաշ և Պարույր Սևակ բնակավայրերի շուրջ 1200 հա հողատարածքներ։

Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվի շուրջ 900 հա հողատարածքի ջրապահովվածությունը, կկանխվեն ավելցուկային ջրերի անհարկի կորուստները։

Ոռոգման համակարգերում և գլխամասային հանգույցներում ջրի բավարար պաշարների կուտակումը հնարավորություն կտա ապահովել ոռոգման համակարգերի առավել ճկուն և արդյունավետ կառավարում։ Բացի այդ, ևս 300 հա հողատարածք կդառնա ոռոգելի։

Երեք ՕԿՋ-ների շինարարական աշխատանքների, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետական բյուջեի միջոցներից հատկացվել է շուրջ 200 մլն դրամ։

Միաժամանակ շարունակվում են Ջրային կոմիտեի նախաձեռնությամբ ևս չորս ՕԿՋ-ների կառուցման աշխատանքները, որոնցից երկուսի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում