Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով. Թրամփի ուղերձը

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները

ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել են ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Խորհրդակցությանը մասնակցել են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարի խորհրդականները, նախարարության ենթակա մարմինների և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Օրակարգում ընդգրկված էին նախարարության ընթացիկ աշխատանքներին, իրականացվող ծրագրերին և առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր։

Հանձնարարվել է սեղմ ժամկետներում ամբողջացնել և ավարտել վերաբաշխումների նախագծերը՝ հաշվի առնելով բյուջետային տարվա ավարտը և նախատեսված աշխատանքների ժամանակին կատարումն ապահովելու անհրաժեշտությունը։

Քննարկվել են նաև տարկետումների տրամադրման գործընթացին առնչվող հարցեր, այդ թվում՝ Շանհայի վարկանիշավորման ցանկում ընդգրկված առաջին 50 համալսարաններում ուսումնառության նպատակով տարկետում տրամադրելու վերաբերյալ։ Նախարարը հանձնարարել է գործընթացը պահել մշտական ուշադրության կենտրոնում:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին․ ներկայացվել են մասնակցության ցուցանիշները և արձանագրված նախնական արդյունքները։

Տրվել են ընթացիկ աշխատանքներին առնչվող համապատասխան հանձնարարականներ՝ կարևորելով դրանց ժամանակին և պատշաճ կատարումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում