Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով. Թրամփի ուղերձը

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեկնարկով. Թրամփի ուղերձը

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Համայնքների միավորման կամ բաժանման դեպքում տեղական հանրաքվեի միջոցով պարտադիր պետք է լսվի տվյալ համայնքների բնակիչների կարծիքը. ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ

Համայնքների միավորման կամ բաժանման դեպքում տեղական հանրաքվեի միջոցով պարտադիր պետք է լսվի տվյալ համայնքների բնակիչների կարծիքը. ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ

Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։

Ստորև ներկայացնում ենք նոր Սահմանադրությամբ համայնքների ինքնուրույնությանն առնչվող դրույթները:

«Նոր Սահմանադրության նախագծի իններորդ գլուխը վերաբերում է տեղական ինքնակառավարմանը՝ ինչպես են ձևավորվում համայնքային իշխանությունները, ինչպես են լուծվում համայնքի խնդիրները և ինչպես կարող են բնակիչները մասնակցել իրենց համայնքին վերաբերող որոշումների կայացմանը։

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ համայնքի ավագանին ընտրվում է համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ստացած ձայների հիման վրա։ Համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից։ Այս կանոններն ամրագրվում են Սահմանադրությամբ՝ համայնքային ընտրությունների անցկացման հստակ և կայուն համակարգ ապահովելու համար։

Սահմանվում են նաև կանոններ այն դեպքերի համար, երբ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարում են։ Նախատեսվում է, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը կարող է պաշտոնավարել առավելագույնը վեց ամիս, և պետք է անցկացվեն նոր ընտրություններ։ Նպատակն է ապահովել, որ համայնքի ղեկավարումը երկար ժամանակ չիրականացվի ժամանակավոր նշանակված անձի կողմից։

Նոր Սահմանադրությունը կարևորում է համայնքների ինքնուրույնությունը։ Համայնքները պետք է հնարավորություն ունենան իրենց վերապահված պետական որոշ գործառույթներ իրականացնել՝ հաշվի առնելով տեղական պայմաններն ու բնակիչների կարիքները։

Միաժամանակ, պետական մարմինները համայնքներին վերաբերող որոշումներ կայացնելուց առաջ պետք է խորհրդակցեն համապատասխան համայնքների հետ։ Սա հնարավորություն է տալիս համայնքներին ներկայացնելու իրենց կարծիքը և մասնակցելու իրենց առնչվող հարցերի քննարկմանը։

Առանձնահատուկ կարևորություն է տրվում բնակիչների անմիջական մասնակցությանը համայնքային կյանքին։ Նախագծով նախատեսվում է, որ համայնքների միավորման կամ բաժանման դեպքում պարտադիր պետք է լսվի տվյալ համայնքների բնակիչների կարծիքը՝ տեղական հանրաքվեի միջոցով։ Բնակիչները կարող են նաև տեղական հանրաքվեներով մասնակցել համայնքային նշանակության այլ հարցերի լուծմանը։ Այս մոտեցման նպատակն է, որ համայնքի ապագային վերաբերող կարևոր որոշումներում հաշվի առնվի հենց բնակիչների կամքը։

Նոր Սահմանադրությունը սահմանում է նաև համայնքների գործունեության նկատմամբ պետական վերահսկողության սահմանները։ Երբ համայնքը լուծում է իր սեփական խնդիրները, պետական մարմինները կարող են ստուգել միայն, թե արդյոք դրա որոշումներն ու գործողությունները համապատասխանում են օրենքին։ Նրանք չեն կարող միջամտել միայն այն պատճառով, որ համայնքի ընտրած լուծումը նպատակահարմար չեն համարում։ Այսպիսով, համայնքներն իրենց խնդիրները լուծելիս պահպանում են ինքնուրույնությունը։

Համայնքների միջև համագործակցության և միջհամայնքային միավորումների ստեղծման հարցերը կարգավորվելու են օրենքով՝ հնարավորություն տալով համայնքներին համատեղ լուծելու ընդհանուր խնդիրները։

Այս կարգավորումների նպատակն է ապահովել համայնքների ինքնուրույնությունը, բնակիչների մասնակցությունը տեղական որոշումների կայացմանը և համայնքային իշխանությունների արդյունավետ աշխատանքը»,- նշվում է պարզաբանման մեջ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում