Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը. ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ

Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը. ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ

Նոր Սահմանադրության համար ստեղծված կայքում առանձին բաժին է հատկացված գործող և առաջարկվող Սահմանադրությունների միջև առկա տարբերությունները պարզաբանելուն։

Ստորև ներկայացնում ենք նոր Սահմանադրությունում կուսակցությունների ու ԶԼՄ-ների դերը:

«Նոր Սահմանադրության նախագծում առանձին գլուխ է նվիրված քաղաքական կուսակցություններին և լրատվամիջոցներին՝ ընդգծելով դրանց կարևոր դերը ժողովրդավարական պետության կյանքում։ Կուսակցություններն օգնում են քաղաքացիներին մասնակցել քաղաքական կյանքին, իսկ լրատվամիջոցները նպաստում են հասարակության տեղեկացվածությանը, տարբեր կարծիքների արտահայտմանը և իշխանության նկատմամբ հանրային վերահսկողությանը։

Նոր Սահմանադրությամբ նախատեսվում է, որ կուսակցությունների ղեկավար մարմինները պետք է ձևավորվեն ընտրությունների միջոցով։ Սա հնարավորություն է տալիս կուսակցության անդամներին մասնակցելու կուսակցության կառավարմանը և ապահովում է ժողովրդավարական սկզբունքների պահպանումը նաև կուսակցությունների ներսում։

Կուսակցությունները պետք է գործեն ֆինանսական թափանցիկության սկզբունքով, որպեսզի հանրության համար պարզ լինի, թե որտեղից են ստանում իրենց ֆինանսավորումը։ Նրանք կարող են նվիրատվություններ ստանալ քաղաքացիներից, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում ֆինանսավորվել պետական բյուջեից։ Նպատակն է ապահովել արդար քաղաքական մրցակցություն և բարձրացնել կուսակցությունների նկատմամբ հանրային վստահությունը։

Նոր Սահմանադրությունը կարևորում է նաև ընտրողների կամքի ազատ արտահայտումը և դրա պաշտպանությունը։ Կուսակցությունները չպետք է ընտրակաշառքի, ճնշումների կամ այլ անթույլատրելի միջոցներով ազդեն քաղաքացիների ընտրության վրա։

Նախագծով նախատեսվում է, որ Սահմանադրական դատարանը կարող է արգելել կուսակցության գործունեությունը, եթե այն ուղղված է ընտրողների ազատ կամքի խաթարմանը, կուսակցությունը ստացել է օտարերկրյա ֆինանսավորում կամ քարոզում է Հայաստանի Հանրապետության անկախությունից հրաժարվելը։ Այս կարգավորումների նպատակն է պաշտպանել երկրի անկախությունը, ազատ և արդար ընտրությունները։

Նոր Սահմանադրությամբ առանձին երաշխավորվում է նաև լրատվամիջոցների գործունեության ազատությունը։ Լրատվամիջոցները ոչ միայն տեղեկություններ են փոխանցում, այլև հնարավորություն են տալիս հասարակությանը հետևելու պետական մարմինների աշխատանքին, քննարկելու հանրային կարևոր հարցերը և արտահայտելու տարբեր տեսակետներ։

Լրատվամիջոցների համար ևս նախատեսվում է ֆինանսական թափանցիկության պահանջ, որպեսզի հանրությունը տեղեկացված լինի դրանց ֆինանսավորման մասին։

Այսպիսով, նոր Սահմանադրությունը կուսակցություններին և լրատվամիջոցներին կարևոր տեղ է հատկացնում ժողովրդավարական հասարակությունում՝ միաժամանակ ընդգծելով դրանց ազատ գործունեության, ֆինանսական թափանցիկության և պատասխանատվության սկզբունքները»,- նշվում է պարզաբանման մեջ։

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում