Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինին։ Ամերիկացի պաշտոնյան շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման գործում արձանագրված ձեռքբերումների կապակցությամբ՝ այս համատեքստում ընդգծելով նախագահ Դոնալդ Թրամփի դերը։
Անդրադառնալով TRIPP նախագծի նշանակությանը՝ Մալինը շեշտել է, որ դրա լիարժեք իրականացումը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանների միջև տրանսպորտային կապերի և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Ալիևն էլ հայտարարել է, որ տարածաշրջանում արդեն նոր իրավիճակ է ձևավորվել, և երկու ժողովուրդներն ավելի քան մեկ տարի ապրում են խաղաղության պայմաններում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները:
Մանրամասները՝ Սյուզանն Չրաղյանի տեսաշարում:











