Այսօր պատմական օր է՝ մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը. վարչապետ

Ադրբեջանի իշխանություններն ընդդիմադիր Ալի Քերիմլիին մեղադրում են «Կրեմլի աջակցությամբ պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի» համար. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Մեր էներգահամակարգը հարևան երկրների համակարգերին ինտեգրելու նախագծերը ՀԷՑ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետ փոխկապակցելու փորձերը մանիպուլյացիա են․ Պետրոսյան

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան երկու գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապներով. ԲԸՏՄ

Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան երկու գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապներով. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով փրկված և վերականգնողական փուլ անցած ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան երկու գորշ արջեր հաջողությամբ վերադարձվել են վայրի բնություն։ Այդ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Տեսչական մարմնի աշխատակիցները 2025 թվականին Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի հարակից տարածքում մետաղական ինքնաշեն լարանի մեջ արգելափակված մոտ 8 ամսական քոթոթին, ինչպես նաև Արարատի մարզի Զանգակատուն բնակավայրի հարակից տարածքում հյուծված ու ծանր վիճակում հայտնաբերված մոտ 7–8 ամսական քոթոթին հանձնել էին Հիմնադրամի Ուրցաձորի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։

Վերականգնողական կենտրոնում արջերը գտնվել են մասնագետների մշտական հսկողության ներքո, և մարդու հետ նվազագույն շփմամբ իրականացված խնամքը թույլ է տվել պահպանել քոթոթների վայրի բնազդները, մարդու նկատմամբ զգուշավորությունն ու ինքնուրույն սնունդ հայթայթելու հմտությունները՝ նախապատրաստելով նրանց բնական միջավայր վերադառնալուն։

Կենդանիների անվտանգությունն ապահովելու և բնական միջավայրին նրանց հարմարվողականությունը գնահատելու նպատակով երկու արջերի պարանոցներին էլ ամրացվել են հատուկ արբանյակային տեղորոշման վզկապներ։ Դրանց միջոցով մասնագետները շուրջ մեկ տարի կիրականացնեն մշտադիտարկում՝ հետևելով կենդանիների տեղաշարժին, կերային տարածքների ընտրությանն ու վայրի բնության մեջ վարքագծին։

Բացթողման գործընթացն իրականացվել է Ծաղկունյաց լեռների հատվածում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Մեղրաձորի անտառպետության տարածքում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում