ԱՄՆ նախագահի բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման համար կարևոր է ունենալ անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք ապահովում է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածը։ Խոսքը հավաքական պաշտպանության սկզբունքի մասին է: Քուշների խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է քննարկել նման երաշխիքները, ինչը կարող է վկայել խաղաղության հասնելու Կրեմլի լուրջ մտադրությունների մասին։ ԱՄՆ բանագնացը համաձայնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ, որ այդ երաշխիքները պետք է լինեն հստակ, հուսալի և փաստաթղթերով ամրագրված: Նա շեշտել է՝ նախագահ Թրամփը նման երաշխիքները կհաստատի միայն այն ժամանակ, երբ համոզվի, որ դրանք բխում են ԱՄՆ-ի շահերից։
Քուշները նաև հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը պետք է ապահովի, որ Ռուսաստանը չվախենա ՆԱՏՕ-ից, իսկ ՆԱՏՕ-ն՝ Ռուսաստանից։
Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողություններն Ուկրաինայում: Կիևի մարզի Դիմեր բնակավայրում ռուսական հարվածի տակ է հայտնվել հինգհարկանի բնակելի շենք: Զոհվել է առնվազն 11 մարդ: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:
Իսկ Ուկրաինան անօդաչուներով հարվածել է Թաթարստանում նավթի պահեստարաններին:









