ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը գովել է դեմոկրատներին` ընտրությունների արդյունքների համար, բայց հիշեցրել է վետոյի իր իրավունքի մասին

Թրամփը գովել է դեմոկրատներին` ընտրությունների արդյունքների համար, բայց հիշեցրել է վետոյի իր իրավունքի մասին

Երբ պարզ դարձավ, որ դեմոկրատ թեկնածուները հաղթում են հանրապետականների ամրոց համարվող մի շարք շրջաններում և նահանգներում, Թրամփը New York Times-ին ասել է, որ ինքը «լիովին պատրաստ է ընդունել այդ արդյունքները» և հանձնառու է համագործակցել իր քաղաքական հակառակորդների հետ։

«Դեմոկրատական կուսակցությունը լավ արդյունք ցույց տվեց ընտրություններում: Գիտեք, մենք ուրախ կլինենք համագործակցել նրանց հետ: Մենք, հավանաբար, կկարողանանք որոշակի համաձայնության գալ»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ TruthSocial-ում ամերիկացի առաջնորդը հիշեցրել է իր վետոյի իրավունքի մասին, բայց հույս է հայտնել, որ ստիպված չի լինի այն պարբերաբար օգտագործել։

Մեկնաբանելով ընտրության նախնական արդյունքները՝ նախագահ Թրամփն իր սոցիալական ցանցում գրել է, որ «մի փոքր զարմացած է» ընտրությունների արդյունքներից։ «Ես կարծում էի, որ հանրապետականներն ավելի լավ արդյունքի կհասնեն»,- ասել է նա ու վստահեցրել, որ եթե իր անունը լիներ ընտրությունների քվեաթերթիկում, հանրապետականները կհաղթեին մեծ առավելությամբ։

Ըստ BBC-ի՝ նույնիսկ եթե դեմոկրատները մեծամասնություն կազմեն երկու պալատում, քիչ հավանական է, որ Դոնալդ Թրամփի հնարավոր իմփիչմենթը հանգեցնի նրա պաշտոնանկությանը։ Դրա համար անհրաժեշտ կլինի Սենատում երկու երրորդի մեծամասնություն կամ 67 ձայն, որը, ըստ լայնորեն տարածված կարծիքի, դեմոկրատները չեն կարող ստանալ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում