Իրանի իշխանությունները չորս երկրի՝ Հնդկաստանի, Չինաստանի, Իրաքի և Կատարի համար վերացրել են Հորմուզի նեղուցով տարանցման սահմանափակումները։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի փոխնախագահ Ամիր Հայաթ Մոքադդամը։
Նրա խոսքով՝ այդ պետությունների նավերը այժմ կարող են ազատ նավարկել նեղուցով։ Խորհրդարանականը հավելել է, որ ամերիկյան կողմը նույնպես չի խոչընդոտում այդ երկրների նավերի անցումը։ Նա նաև ընդգծել է, որ Իսլամական Հանրապետությունը որոշել է Կատարից չգանձել նեղուցով տարանցման վճարներ։
Մեկնաբանելով այս արտոնությունների պատճառները՝ Մոքադդամը նշել է, որ Թեհրանը բանակցություններ է վարում, և այդ որոշումներից յուրաքանչյուրն ունի որոշակի հիմք։ Մասնավորապես` Հնդկաստանին սահմանափակումներից ազատելը պայմանավորված է Իրան դեղորայքի ներմուծման ապահովմամբ, իսկ Չինաստանի համար՝ Պեկինից քաղաքական աջակցություն ստանալու ձգտումով։










