Ամերիկյան լրատվամիջոցների կանխատեսումների համաձայն՝ Դեմոկրատական կուսակցությունը նախնական արդյունքներով հավակնում է ԱՄՆ Կոնգրեսում տեղերի մեծամասնությունը ստանալ։
Associated Press-ը Սենատում հաղթանակ է կանխատեսում դեմոկրատների համար։ Գործակալության տվյալներով՝ նրանք ներկայումս ապահովում են Սենատում 51 տեղ՝ հանրապետականների 39 տեղի դիմաց։
BBC-ի ներկայացրած տվյալներով՝ դեմոկրատները Սենատում 52 տեղ են ապահովում, իսկ հանրապետականները՝ 40։ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները ստանում են 192, հանրապետականները՝ 113 տեղ։
Երևանի ժամանակով ժամը 09:00 դրությամբ տվյալները հրապարակվել են Սենատի 35-ից 27 տեղի և Ներկայացուցիչների պալատի 435-ից 305 տեղի համար քվեարկության արդյունքների հաշվարկով:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգներում անցկացվում է Կոնգրեսի միջանկյալ ընտրություն։ Արդյունքները կորոշեն Ներկայացուցիչների պալատի և Սենատի կազմը։ Ընտրություն անցկացվում է Կոնգրեսի ստորին պալատի բոլոր 435 տեղերի, ինչպես նաև Սենատի 100 տեղերից 35-ի համար։









