Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերությունն ամուր է ցանկացած պարագայում և կախված չէ հանգամանքից, թե որ քաղաքական ուժն է իշխանության Վաշինգտոնում: Գնահատականը փորձագիտական է:
Մասնագետները նշում են, որ Երևանը լավ հարաբերություններ է պահպանում թե՛ հանրապետականների, թե՛ դեմոկրատների հետ:
Ժամանակին, երբ Թրամփն ընտրվեց նախագահ, որոշ ուժեր գուժում էին, թե իբր Վաշինգտոնի դեմոկրատ նախագահի օրոք ձեռքբերված ռազմավարական գործընկերության համաձայնությունը չի գործի, այնինչ գործակցությունը խորացավ, միս ու արյուն ստացավ հայ-ամերիկյան հուշագրերով:
Այսօր նույն շրջանակները թմբկահարում են, թե ԹՐԻՓՓ-ը կյանքի չի կոչվի, քանի որ Թրամփը կորցրել է վերահսկողությունը Սենատի և Ներկայացուցիչների պալատի նկատմամբ:
Իրականությունը, մասնագիտական դիտարկմամբ, այն է, որ ԹՐԻՓՓ-ն արդեն ինստիտուցիոնալացված, վավերացված համաձայնագիր է, և դրանով հետաքրքրված մեծ պետությունների շահերն էլ չեն փոխվել:
Հոռետեսական գնահատական հնչեցնող քաղաքական ուժերի նպատակն էլ, ըստ վերլուծաբանների, Հայաստանի շուրջ անկայունություններ հրահրելն է:
Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան










