Հաղորդուղիների վերականգնումը կնպաստի Հայաստանի ՀՆԱ-ի շեշտակի աճին. ՀԲ զեկույց

Տարածաշրջանային կապակցվածության ծրագրերի իրագործումը, հաղորդուղիների վերականգնումը կնպաստեն, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը շեշտակի աճի:

Սա Համաշխարհային բանկի արձանագրումն է:

Միջազգային հեղինակավոր կառույցի զեկույցը վերաբերում է Անդրկասպյան կամ «Միջին միջանցքի» զարգացման ռազմավարությանը:

Զեկույցն ընդգծում է, որ Հայաստանը ռազմավարական դիրք ունի և տարածաշրջանում իր դերը բարելավելու իրատեսական հնարավորություն:

Համաշխարհային բանկը դրական է գնահատում Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ նշելով, որ այն միանգամայն համահունչ է կապակցվածության ռազմավարությանը:

Փաստաթղթում ներկայացվում են 16 ամենանշանակալի ենթակառուցվածքային ներդրումային նախագծերը մինչև 2040 թվականը: Նաև նշվում է, որ մասնակից 9 պետությունները պետք է մինչև 2030 թվականն ավարտեն հիմնական ենթակառուցվածքային և սահմանային նախագծերը:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում