Սերբիայի նոր ղեկավարությունը պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ` հայտարարել է «Ուսանողական ցուցակ» շարժման ներկայացուցիչ Յովո Բակիչը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատմականորեն Սերբիայի կարևոր գործընկերն է։ «Երկրի արտաքին քաղաքականության մեջ ոչ մի փոփոխություն չի լինի»,- ընդգծել է Բակիչը։
Նա հավելել է՝ Բելգրադն էլ է ենթարկվել ՄԱԿ-ի պատժամիջոցներին և լավ գիտի, թե որքան ծանր կարող են լինել դրանց հետևանքները։ «Սերբիայի կողմից Մոսկվայի դեմ ցանկացած պատժամիջոց ոչինչ չի փոխի, սակայն կունենա բացասական խորհրդանշական ազդեցություն»,- կարծիք է հայտնել Յովո Բակիչը։
Խոսելով էներգետիկ ոլորտում գործակցության մասին՝ նա նշել է, որ «Ուսանողական ցուցակը» մտադիր է առաջնորդվել Սերբիայի ազգային շահերով և կներգրավի ոլորտային փորձագետների՝ առկա խնդիրները կարգավորելու համար։ Սերբիայում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել ուսանողների գլխավորած շարժումը՝ մոտ երկու տարի տևած հակակառավարական ցույցերից հետո: Նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչն ընդունել է պարտությունը: Կրեմլը հույս է հայտնել, որ Սերբիայի նոր ղեկավարությունը կշարունակի զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախկինում Վուչիչը մեծ ներդրում է ունեցել այդ հարցում:
Մանրամասները՝ տեսաշարում:













