Քնեսեթի արաբական ուժերը մտադիր են աջակցել Այզենկոտին

ԴԴիանա Գասպարյան

Իսրայելում Քնեսեթի ընտրություններից հետո խորհրդարան անցած Արաբական քաղաքական դաշինքը հայտարարել է, որ մտադիր է առանց նախապայմանների աջակցել ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Գադի Այզենկոտին նոր կառավարություն ձևավորելու հարցում: Դաշինքի ներկայացուցիչները այս որոշման մասին կհայտնեն Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին։

Հոկտեմբերի վերջին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ առաջատար է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի «Լիքուդ» կուսակցությունը։

Այնուամենայնիվ, ո՛չ «Լիքուդ»-ին, ո՛չ էլ նրա հիմնական մրցակցին՝ «Յաշար» կուսակցությանը չի հաջողվել մեծամասնություն ստանալ։ Նեթանյահուի կուսակցության գլխավորած դաշինքը Քնեսեթում կարող է ստանալ 53 տեղ, իսկ ԳՇ նախկին պետ Գադի Այզենկոտի ընդդիմադիր կուսակցության գլխավորած դաշինքը՝ 48 մանդատ։

Ռեկորդային թվով՝ 19 տեղ կստանան արաբական ուժերը։ Հարկ է նշել, որ «Լիկուդ»-ը կամ «Յաշար»-ը կարող են մեծամասնություն ձևավորել՝ միայն եթե կոալիցիա կազմեն արաբական կուսակցությունների կամ միմյանց հետ, սակայն դա, ըստ տարբեր գնահատականների, քիչ հավանական էր թվում:

Մեծամասնության համար անհրաժեշտ է 61 տեղ։ Եթե ի վերջո կողմերից որևէ մեկին չհաջողվի կառավարություն ձևավորել, Քնեսեթի նոր ընտրություն կնշանակվի։

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում