ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ իրենք ապահովում ենք ԱՄՆ անվտանգությունն ու իրենց ներգաղթային համակարգի անխաթար գործունեությունը։
«ԱՄՆ վիզաների տրամադրման գործընթացում մենք կիրառում ենք ստուգման ամենախիստ չափանիշները՝ սերտորեն համագործակցելով ԱՄՆ պետական տարբեր գերատեսչությունների հետ։
Մենք մշտապես հետևում ենք վիզա ունեցող անձանց գործունեությանը՝ բացահայտելու «ծննդաբերական զբոսաշրջության» դեպքերը և չեղարկելու այդ նպատակով օգտագործվող վիզաները»,- ասված է հաղորդագրության մեջ։










