Ըստ նախնական տվյալների՝ Սպիտակ համայնքում ընտրությանը մասնակցած 15 721 քաղաքացիներից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Քաջայր Նիկողոսյանի գլխավորությամբ, ստանում է 7 152 ձայն կամ քվեների 45.49%-ը։ Այդ մասին տեղեկանում ենք ՔՊ կուսակցության Ֆեյսբուքի էջից։
Ավելի վաղ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հրապարակել էր Սպիտակի ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները։










