Նոյեմբերի 29-30-ը Հայաստանի շախմատի ֆեդերացիան անցկացնում է Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված արագ շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Առաջին խաղային օրվանից հետո մրցաշարի միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Արսեն Դավթյանը, որը 5 հնարավորից վաստակել է 5 միավոր։
Հունգարիան ներկայացնող գրոսմայստեր Սանան Սյուգիրովը, ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Կլեմենտի Սիչովը և ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Մանուկյանը ունեն 4.5 միավոր։
Վաղը տեղի կունենան մրցաշարի վերջին չորս խաղափուլերը։
Մրցաշարում 1-3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված եզրափակիչ մրցաշարին, որը կանցկացվի դեկտեմբերի 18-ին՝ շրջանային մրցակարգով, 10 մասնակիցներով։











