Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի առաջին ոսկե մեդալը նվաճել է Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։
Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեից։
Միջազգային մրցահարթակում առաջին անգամ հանդես եկող Աննա Խաչատրյանը մինչև 55 կգ քաշային կարգում բարձրացրել է 39 կգ ծանրաձողը՝ հռչակվելով աշխարհի պատանիների չեմպիոն։
Մարզուհու անձնական մարզիչը Ժոռա Հովհաննիսյանն է։











